Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում. Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:
Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց «Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա և տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը ուներ ժամանակային սահմանափակում:
Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են և՝ այժմ արդեն անժամկետ: Դրանք հասանելի են «Viber» մեսենջերի օգտատերերին աշխարհի ցանկացած կետից:
«Վիվա-ՄՏՍ-ը կարևորում է բաժանորդների արձագանքներն ու հաշվի է առնում դրանք: Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում բավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցը Վիվա-ՄՏՍ-ի հայատառ ստիկերների կրկին հասանելիությունն է «Viber»-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգևորությունը նպաստեցին Վիվա-ՄՏՍ-ի՝ սիրված հայատառ ստիկերներն անժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ: Այս ստիկերները ևս կարևոր միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ գրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար և օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Ներբեռնել կարելի է այստեղ.
Ստիկերներ՝ աղջկա կերպարով
Ստիկերներ՝ տղայի կերպարով
Մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք www.mts.am