Էրքյուլ Պուարոյի դերակատարը վարակվել է COVID-19-ով
Հոլիվուդյան դերասան Քենեթ Բրանան, որը հայտնի է Էրքյուլ Պուարոյի դերով «Սպանություն արեւլյան էքսպրեսում» եւ «Մահը Նեղոսի վրա», վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Մարտի 19-ին Բրանան արժանացել է ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակին «Բելֆաստ» ֆիլմի համար։ Պրոդյուսերը չի կարողացել մասնակցել միջոցառմանը եւ պարզվել է՝ COVID-19-ի դրական արդյունքի պատճառով։
Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը չի կարողանա մարտի 24-ին ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։