«Գնահատիր ոչ թե մեքենան, ժամացույցը, տունն ու դրամը, այլ ժամանակը, որն անցկացրել ես քո սիրելիների հետ»․ Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։
Ավելի վաղ միկրոբոգում տեղադրված ջերմ կադրերին կից դերասանը գրել էր․
«Դրական, գեղեցիկ ու հուզիչ հարյուրավոր նամակներ եմ ստանում Ձեզնից սիրելի հետևորդներ, որի համար խորին երախտապարտ եմ:Նաև շոյված անսահման, որ Դուք հավանում ու քաջալերում եք ինձ ԸՆՏԱՆԻՔ գաղափարը նման կերպ գովազդելու համար:
Շնորհակալ եմ նաև նրանց` ովքեր վիրավորում ու փնովում են ՍԻՐՈ իմ գաղափարի լուսաբանումը` ընդունելով այն իբրև դերասանություն:
Չեմ պատրաստվում Ձեզ հակառակն ապացուցել ուղղակի կասեմ` ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴՆ ԵՄ ու տարոսը թող Ձեզ լինի, եթե իհարկե կկարողանաք նման մտածողությամբ երջանիկ լինել»: