«Յուվենտուսի» կիսապաշտպանի համար մրցաշրջանն ավարտված է

0

Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենիի համար մրցաշրջանն ավարտված է։

Նա ձախ ոտնաթաթի երկու ոսկրի կոտրվածք էր ստացել իսպանական «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Ուեսթոն Մաքենին մինչեւ ամառ չի հասցնի ապաքինվել, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Վիլյառեալ» — «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա մարտի 16-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Ուեսթոն Մաքենին «Յուվենտուսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.