Ինչպիսի միջանկյալ ուտեստն է նպաստում նիհարելուն
Ճիշտ միջանկյալ ուտեստը կարող է ոչ միայն դրականորեն ազդել առողջության վրա, այլեւ նպաստել նիհարելուն, կարծում է դիետոլոգ Քիմ Յավիցը։
Eat This, Not That! թերթը գրում է, որ նույնիսկ եթե մարդը հետեւում է կազմվածքին ու առողջությանը եւ ճիշտ է սնվում նախաճաշին, ճաշին ու ընթրիքին, վնասակար միջանկյալ ուտեստները կարող են զրոյի հավասարեցնել բոլոր ջանքերը: Իսկ ճիշտ ու առողջ միջանկյալ ուտեստները, ընդհակառակը, կօգնեն եւ՛ առողջությունը պահպանել, եւ՛ նիհարել։
«Ես միշտ խորհուրդ եմ տալիս պացիենտներին ընտրել միջանկյալ այնպիսի սնունդ, որը ներառում է սպիտակուցներ, օգտակար ճարպեր եւ բարդ ածխաջրեր»,- ասել է Յավիցը:
Սննդաբանի կարծիքով՝ միջանկյալ ուտեստի լավագույն համադրությունը ընկուզեղենով խնձորն է։ Կարելի է, օրինակ, կեղեւով պիստակ ուտել, քանի որ մնացած կեղեւի քանակը թույլ է տալիս վերահսկել չափաբաժինը։ Խնձորը, ըստ մասնագետի, օգնում է երկարացնել հագեցածության զգացումը եւ առողջ սննդային մանրաթելեր է պարունակում։