«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ»․ Անահիտ Սիմոնյանը ջերմ լուսանկար է հրապարակել
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ջերմ հրապարակմամբ շնորհավորել է հայրիկի ծննդյան օրը։
Ինստագրամայն էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում հայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ «Շնորհավոր ծնունդդ, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Անահիտը։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտը բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ սպորտային բաճկոնի հետ։ Անահիտը հավաքել էր մազերը, սպիտակ երկարաճիտներ ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել․ «Գեղեցկուհի»։