Գրավիչ․ Էլեն Ասատրյանի լուսանկարը
Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ է կրում ու պիջակ, որոնք համադրել է սպիտակ տոպի հետ։ Էլենն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկը։
Օրեր առաջ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Էլենը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում Էլենը գրել էր, որ ծանր օր է ունեցել։