Նյու Յորքում չեղարկել են ռուս երաժիշտների ելույթները
Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահը չեղարկել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ դաշնակահար Դենիս Մացուեւի ելույթները։
«Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Վալերի Գերգիեւի փոխարեն ելույթ կունենա Յանիկ Նեզե-Սեգենի ղեկավարությամբ։ Դաշանակահար Դենիս Մացուեւի ելույթը եւս չի կայանա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսների ելույթների չեղարկման վերաբերյալ պարզաբանումներ չեն նշվում։