Տիգրան Քեոսայանի «Անմահները» դրամայի պրեմիերան տեղի կունենա Հայրենիքի պաշտպանի օրը

0

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Անմահները» դրամայի պրեմիերան տեղի կունենա Հայրենիքի պաշտպանի օրը «KION» եւ «Premier» առցանց հարթակներում։ Այն պատմում է չորս ընկերների մասին, որոնք անցել են պատերազմն Աֆղանստանում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հարթակների մամուլի ծառայությանը։

«Այս ֆիլմը հնարավորություն է խոնարհվելու իմ մանկության ընկերների առաջ, ինչպես նաեւ ինձ լիովին անծանոթ մարդկանց, որոնք Աֆղանստանում ազնվորեն կատարել են իրենց զիվորական պարտքը եւ դատապարտված են եղել անարդար մոռացության։ Այդ ամենը մեր ընդհանուր պատմությունն է, մենք մոռանալու իրավունք չունենք։ Աֆղանական պատերազմն, անխոս, դրա մասն է։ Սա ֆիլմ-հեքիաթ չէ, հորինված չէ։ Սա պատմություն է ժամանակի մասին՝ ինչպես եմ ես այն հիշում ու զգում»,- Քեոսայանի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Ժապավենը պատմում է չորս ընկերոջ մասին, որոնք Աֆղանստանում պատերազմից հետո վերադառնում են տուն ու փորձում հարմարվել խաղաղ կյանքին։ Նրանք հանդիպում են 20 տարի անց գերեզմանոցում ընկերներից մեկի հուղարկավորությունից հետո։ Ֆիլմի սցենարը դարձել է ռուս գրող եւ դերասան Իլյա Ռուբինշտեյնի վերջին աշխատանքը, որը մահացել է 2020թ․-ին։

Leave A Reply

Your email address will not be published.