Կինոտարերք, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում․ այսօր ռեժիսորի ծննդյան օրն է
Այսօր տարեդարձն է նշում հայ եւ համաշխարհային կինոյի հսկաներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը գրում է, որ փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով եւ էպիկական շնչով վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ:
«Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը: Կինոյի մեծ Վարպետին մաղթում ենք անսպառ ստեղծագործական եռանդ և որ բոլոր այն ֆիլմերը, որոնք նա արդեն «տեսել է» իր մտքում՝ էկրանային կյանք ստանան ու հարատևի այն մեծ կինոտարերքը, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում»,- ասված է կինոկենտրոնի հրապարակման մեջ։