Դրյու Բերիմորը նշում է 47-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 կատակերգություն, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը
«Չառլիի հրեշտակները» ֆիլմաշարի աստղ Դրյու Բերիմորն այսօր՝ փետրվարի 22-ին, նշում է ծննդյան 47-ամյակը: Ամերիկացի դերասանուհին Բերիմոր հանրահայտ դերասանական գերդաստանից է՝ նրա պապը Ջոն Բերիմորն է, նրա ազգականներից է նաեւ հայտնի ռեժիսոր եւ դերասան Լայոնել Բերիմորը: Դերասանուհին հայտնի է հատկապես կատակերգական դերերով: Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանաների, որոնց թվում են «Ոսկե գլոբուսն» ու « Screen Actors Guild Award»-ը: Բերիմորի մասին խոսելիս շատերն առաջնահերթ հիշում են «Չառլիի հրեշտակները» ֆիլմը, սակայն նրա դերացանկն իրականում շատ բազմաբովաբնդակ է: NEWS.am STYLE-ը վերհիշել է դերասանուհու մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք կօգնեն կողմնորոշվել, թե ինչ դիտել, եթե կատակերգության սիրահար եք:
«Առաջին 50 ժամադրությունները»/50 First Dates
Ֆիլմի հերոսը Հենրին է՝ մասնագիտությամբ անասնաբույժ, որը օրերից մի օր հանդիպում է հմայիչ Լյուսիին ու սիրահարվում: Ամեն ինչ հրաշալի է թվում, սակայն կա մի բայց՝ Լյուսին ունի հիշողության խնդիր եւ ամեն օր արթնանում է՝ մոռանալով նախորդ օրվա իրադարձությունները…
Ֆիլմում Բերիմորի խաղըկները Ադամ Սենդլերն է:
«Երբեք չհամբուրվածը»/Never Been Kissed
Ֆիմի հերոսուհի Ջոզին 25-ամյա լրագրող է, որը երբեք չի հանդիպել տղաների հետ եւ, բնականաբար, չունի անձնական կյանքի մեծ փորձ: Նրան հանձնարարվում է ռեպորտաժ պատրաստել միջնակարգ դպրոցի աշակերտների մասին: Այդպիսով իր տարիքից ավելի երիտասարդ երեւացող աղջիկը հայտնվում է դպրոցում, որտեղ էլ սկսվում են նրա նոր արկածները:
«Դուբլյորը»/The Stand In
Քենդի Բլեքը կատակեգական ժանրի դերասանուհի է, որին միայն հետաքրքրում են սեքսը, խմիչքը եւ սկանդալները: Հերթական սկանդալից հետո աստղը ստիպված է լինում բուժման անցնել վերականգնողական կենտրոնում, իսկ մինչ այդ նրա դերը ստանձնում է իր կրկնօրինակը:
«Հարսանիքիերգիչը»/TheWeddingSinger
Երգիչ Ռոբբին եւ մատուցողուհի Ջուլիան ծանոթանում են հարսանյաց խնջույքներից մեկի ժամանակ եւ հրապուրվում միմյանցով: Բայց շուտով Ռոբին պարզում է, որ Ջուլիան նշանված է մեկ այլ տղամարդու հետ, որը նրան շատ վատ է վերաբերվում եւ որոշում է խոչընդոտել նրանց հարսանիքը:
«Տնայինթխվածքներ»/Home Fries
Երբ Բեատրիսն իմանում է իր ամուսնու արտամուսնական կապի մասին, նա որոշում է նրան դաս տալ՝ դիմելով նախորդ ամուսնությունից իր որդիների օգնությանը: