Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը կցուցադրեն ռուսական «Առաջին ալիքով»
Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա ռուսական «Առաջին ալիքով» 2022թ․-ի մարտի 6-ին։
Ըստ սյուժեի՝ «Գիշերային թռիչք» հեռուստաշոուի մոսկվացի հաղորդավար Սաշինը, Պետերբուրգում «Ոսկե արծիվի» նման մրցանակ ստանալով, նոր սիրո է հանդիպում, հետո երկար ժամանակ տատանվում է Մոսկվայի եւ Պետերբուրգի միջեւ՝ իրեն եւ երկու սիրելի կանանց տառապանք պատճառելով։
Ֆիլմը մրցանակ է ստացել «Կինոտավրում»՝ Նիկոլայ Ժելուդովիչի լավագույն օպերատորական աշխատանքի համար։