ՉԼ. «Ռեալի» վատագույն ցուցանիշը 18 տարում
Մադրիդի «Ռեալը» 18 տարում վատագույն ցուցանիշն է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղում, հաղորդում է Opta-ն։
1/8 եզրափակիչի առաջին խաղում Արքայական թիմը 0։1 հաշվով պարտվել է ֆրանսիական ՊՍԺ-ին։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Փարիզում ընդամենը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ «Ռեալը» դարպասին ոչ մի հարված չի կատարել։ 6 տարի Չեմպիոնների լիգայում մադրիդյան թիմը չէր հեռացել խաղադաշտից դարպասին հարված չկատարած։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։