«Մեր կյանքի միակ շարժիչ ուժը սերն է»․ Լիլիթ Մուրադյան

0

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է երեխաների հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերից մեկում Լիլիթը կրում է վարդագույն բլուզ, ջինսե տաբատ, որոնք համադրել է բաց երանգի վերարկուի, ոճային երկարաճիտների հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ Իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Մեր կյանքի միակ շարժիչ ուժը սերն ա։ Սեր, լիքը սեր…», — ընտանեկան կադրերին կից գրել է հաղորդավարուհին։

Ավելի վաղ հրապարակված հոլովակում Լիլիթը կաշվե շրջազգեստ եւ պիջակ էր կրում, որոնք համադրել էր բաց գույնի բլուզի հետ։ Երկու երեխաների մայրիկը հագուստի գույնի երկարաճիտներ էր ընտրել, վառ պայուսակ։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ժամացույց, ականջօղեր։ «Իմ վալենտինյան լուքը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.