Աշխարհում չորրորդ մարդն է բուժվել ՄԻԱՎ-ից

0

Աշխարհում չորրորդ մարդն է բուժվել ՄԻԱՎ-ից շնորհիվ ցողունային բջիջների փոխպատվաստման եւ պորտալարի արյան ներարկման։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։

Կին պացիենտի մոտ, որի  անունը չի նշվում, լեյկեմիա է առաջացել ՄԻԱՎ-ի հայտնաբերումից չորս տարի հետո։ Նյու Յորքում բժիշկները կնոջը նրա ազգականի ցողունային բջիջներն են փոխպատվաստել։ Ազգականը հազվադեպ գենետիկ մուտացիա ուներ, որը խոչընդոտում էր վիրուսի բազմացմանը։ Պացիենտ կնոջը ներարկել են նաեւ նորածնի պորտալարի արյուն։

Բուժումից հետո կինը հակառետրովիրուսային թերապիա չի անցնում 2020թ. հոկտեմբերից սկսած, քանի որ ՄԻԱՎ նշաններ այդ ժամանակվանից ի վեր նա չունի։

Նշենք, որ աշխարհում գրանցված են ՄԻԱՎ-ից բուժման միայն եզակի դեպքեր։ Բայց որոշ մասնագետներ կարծում են, որ ինքնաբուխ բուժման դեպքերն իրականում շատ ավելին են, քան թվում է։

Leave A Reply

Your email address will not be published.