Artcosmed էսթետիկ բժշկության կենտրոն. ավելի մեծ հնարավորություններ, նոր և գերժամանակակից ծառայություններ (ֆոտո)
Օրեր առաջ Անդրանիկ 5/7 հասցեում տեղի ունեցավ Artcosmed էսթետիկ բժշկության կենտրոնի և Սեբաստիա բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վերաբացման միջոցառումը, ինչի կապակցությամբ կենտրոնի հիմնադիր բժիշկ Արթուր Սարգսյանի գեղեցիկ ընտանիքին և թիմին շնորհավորելու էին եկել ընկերներ, բարեկամներ և իհարկե, հաճախորդներ, ովքեր իրենց գեղեցկության և առողջության պահպանման կարևորագույն գործը վստահում են հենց այս կենտրոնին։
Սեբաստիա բժշկական կենտրոնի շենքում տարիներ առաջ խիզախելով հիմնել փոքր, բայց այն ժամանակվա համար գերհագեցած էսթետիկ բժշկության կենտրոնը, դոկտոր Արթուր Սարգսյանն իր արհեստավարժ թիմով նոր-նոր ձևավորվող ոլորտում ստեղծեց անուն, որին այսօր վստահում են հարյուրավոր մեր հայրենակիցներ։
Artcosmed -ն արդեն հինգ տարեկան է՝ արդեն ավելի մեծ ու ավելի գեղեցիկ, և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։
Կենտրոնն այսօր ձեռք է բերել 2021 թ. նորագույն և իր տեսակում լավագույն սարքավորումներից Fotona SP Dynamis PRO-ն, որն ունի 50 մոնոպռուցեդուռաներ և 10 մակրոպռոցեդուռաներ, որոնք թուլլ են տալիս կատարել տարատեսակ միջամտություններ՝ սկսած անոթային աստղիկների, սպիերի և պիգմենտների հեռացման ծառայություններից մինչ երիտասարդացման ծրագրեր և լազերային լիպոսակցիա։
Մազահեռացման սարքավորումները համալրվել են 2021 թ. Deka Motus իտալական բարձրակարգ սարքավորումով, որի շնորհիվ կենտրոնի հաճախորդները մազահեռացում կարող են կատարել անգամ արևայրուքով։
Բնավ բժշկական կենտրոն չհիշեցնող այս գեղեցիկ միջավայրում՝ լոֆթ ինտերիերում, հաճախորդները կարող են այսուհետ կատարել անգամ վիրահատական միջամտություններ. շենքի 2-րդ հարկում գործում է նաև վիրաբուժական բաժանմունք, որտեղ մատուցվում են ընդհանուր վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության, մասնավորապես կոպերի ձգման և քթի շտկման ծառայություններ։ Ի դեպ, կենտրոնն ունի մեկ ակնհայտ առավելություն ևս. հետվիրահատական վերականգնողական շրջանը կարող եք անցկացնել հենց կենտրոնում՝ օգտվելով պրեսոթերապիայի, կավիտացիայի և այլ ծառայություններից։
Իսկ բոլոր նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ և երազում ձիգ մարմնի մասին, սակայն խնդիր ունեն ժամանակը տնտեսելու, այսուհետ կենտրոնում կարող են օգտվել E-Fit մարզումներից, որոնք 150 անգամ ավելի արդյունավետ են սովորական մարզումներից, քանի որ այս սարքը մարզում է 10 մկանախումբ միաժամանակ՝ հնարավորություն տալով նվազեցնել քաշը և հալեցնել մեջքի ճարպերը, հաղորդել մկաններին գեղեցիկ ռելյեֆ։
Բժշկական կենտրոնի առաջին հարկում արդեն հասանելի է նաև ստոմատոլոգիական բաժինը․ Ատամնաբուժական ծառայությունները՝ մեր հասարակության կողմից շատ սիրված ու պահանջված սպիտակեցումից մինչև իմպլանտացիա, հասանելի են մատչելի գներով և մատուցվում են բարձրակարգ մասնագետների կողմից։
Շուկայականից ցածր գներից զատ կենտրոնում գործում են նաև մի շարք հետաքրքիր և շահեկան գնային առաջարկներ ( 50 հզ դրամ և ավել ցանկացած միջամտությունից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ մեկ այլ ծառայության արժեքի համար 35% զեղչ կամ բնական կոսմետիկ խնամքի հավաքածու՝ նվեր): Իսկ հավատարիմ հաճախորդներն ունեն բոլոր ծառայություններից օգտվելիս 5% կուտակելու բացառիկ հնարավորություն։
Դե ինչ, շտապեք խորհրդատվության համար ամրագրել Ձեր նախընտրելի ժամը։ Այստեղ հաճախորդին դիմավորում և ճանապարհում են բացառիկ հոգատարությամբ և ամենայն պատասխանատվությամբ։