Քարդաշյանի մասին Քանյեի խոսքերից հետո․ Ջուլիա Ֆոքսն ու Քանյե Ուեսթը բաժանվել են

0

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվել է դերասանուհի Ջուլիա Ֆոքսից։ Երաժիշտի եւ դերասանուհու սիրավեպը երկու ամիս չի տեւել։ Այդ մասին արտիստի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է TMZ-ի հետ զրույցում։

«Ջուլիան եւ Քանյեն շարունակում են լավ ընկերներ ու գործընկերներ մնալ, բայց նրանք այլեւս միասին չեն»,- նշել է ինսայդերը։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ նրանց հարաբերությունները լուրջ բնույթ չէին կրում, սակայն համացանցում վստահ են, որ Ֆոքսին դուր չեն եկել Ուեսթի խոսքերը Քիմի մասին։

Ավելի վաղ Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, հայտնել էր ռեփերից բաժանվելու պատճառը։ Նրա խոսքով՝ ինքն ու երաժիշտը բաժանվել են իր երջանկության համար։ «Ես տարիներ շարունակ հոգ եմ տարել ուրիշների երջանկության մասին։ Իսկ վերջին երկու տարում որոշել եմ, որ հարկավոր է հոգ տանել իմ երջանկության մասին»,- նշել էր Քարդաշյանը։

Leave A Reply

Your email address will not be published.