Չինական սթրիմինգային ծառայությունները գրաքննության են ենթարկել «Ընկերները» սերիալը
«Ընկերները» կուլտային սերիալը Չինաստանում գրաքննության է ենթարկվել, հայտնում է CNN-ը։
Օրերս չինական մի քանի սթրիմինգային հարթակներ, այդ թվում Tencent-ը, Youku-ն եւ Bilibili-ն ջնջել են մի քանի էպիզոդներում նույնասեռական հարաբերությունների մասին հիշատակումները։ Օրինակ՝ նախագծից հեռացրել են լեսբիների հիշատակումները, ինչպես նաեւ խոսակցություններ Ռոս Gելերի նախկին կնոջ՝ Քերոլ Ուիլիկի մասին, որը որոշում է բաժանվել՝ հասկանելով, որ հոմոսեքսուալ է։
«Ընկերներիc» անհետացել են նաեւ սեռական հարաբերության մասին արտահայտությունները։ Սերիաներից մեկում Ռոսն ասում է, որ կանայք կարող են բազմաթիվ հաճույքներ զգալ, սակայն նրա խոսքերը թարգմանել են որպես «կանայք կարող են անվերջ բամբասել»։ Օգտատերեը ծաղրել են թարգմանության այդ տարբերակն ու հարթակներին մեղացրել, որ դրանք միայն ամրապնդում են գենդերային կարծրատիպերն ու արհամարհում կնոջ սեքսուալության թեման։
Հունվարին հաղորդվում էր, որ Չինաստանում փոխել են «Մարտական ակումբ» ֆիլմի վերջաբանը։