Աստղիկ Սաֆարյանի ձմեռային կերպարը Բարսելոնայից
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում, որը համադրել է նույն գույնի գլխարկի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Իսպանիայում՝ Բարսելոնայում։
Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Աստղիկը սպիտակ հագուստ էր ընտրել, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու դրական խոսքեր գրել Աստղիկին․ «Շքեղ»: