«Квартет И»-ի աստղն առաջին անգամ պապիկ է դարձել

0

Լույս աշխարհ է եկել «Квартет И» թատրոնի մասնակից Լեոնիդ Բարացի թոռնուհին, ինչի մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Աղջիկս, ես ուրախ եմ քեզ համար (եւ ինձ համար)։ Հիմա քեզ սիրում եմ եւս մի մարդու համար»,- գրել է Բարացը։ Նա ջերմորեն շնրհավորել է նաեւ փեսային եւ վստահություն հայտնել, որ զույգին ապագայում «շատ երջանիկ ու տարբեր բաներ են սպասվում»։

Ելիզավետան դերասանի ու Աննա Կասատկինայի ավագ երեխան է։ Զույգը նաեւ դուստր ունի՝ Եվան։ Բարացը նախկին սիրելիից բաժանվել է 2015թ․-ին՝ 24 տարվա համատեղ կյանքից հետո։

Leave A Reply

Your email address will not be published.