Մեծ Բրիտանիայում Ալեք Բոլդուինից մեքենա են առեւանգել
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հայտնել է, որ Բրիտանիայում իր վարորդից առեւանգել են մեքենան։ Արտիստը միջադեպի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։
Նրա խոսքով՝ մեքենան, որով իրեն պետք է Մեծ Բրիտանիայի օդանավակայանից նկարահանման հրապարակ տեղափոխեին, անհետացել է կայանատեղիից։ «Վարորդն ասաց․ «Ինձ ասյտեղ սպասեք, ես հիմա կվերադառնամ»։ Եվ կորավ 20 րոպեով»,- նշել է դերասանը։
Բոլդուինը զանգարարել է ընկերություն, որին պատկանում էր մեքենան, եւ սեփականատերը հայտարարել է, որ մեքենան գողացել են։ Դրանից հետո դերասանի մոտ է վերադարձել վարորդը, որը խոստովանել է, որ մեքենան կորել է այն վայրից, որտեղ ինքը կայանել էր այն։
Դերասանը նաեւ հայտարարել է, որ գտնվում է Ալթոն քաղաքում՝ Հեմփշիր կոմսությունում։
Նկարահնման հրապարակում օպերատորի մահվան վերաբերյալ հարցարզրույցի թողարկումից հետո Ալեք Բոլդուինը ջնջել է իր հաշիվը Twitter-ում։ Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, ինչի արդյունքում մահացու վնասվածք է ստացել օպերատոր Հալինա Հատչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուսան վիրավորվել է։