Ալեգրի. Հիմա տիտղոսի համար պայքարում են «Ինտերը», «Միլանն» ու «Նապոլին»
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր ղեկավարած թիմը չի կարող չեմպիոնական հավակնություններ ունենալ։
«Հիմա տիտղոսի համար պայքարում են «Ինտերը», «Միլանն» ու «Նապոլին»։ Մենք դուրս ենք չեմպիոնական մրցավազքից, բայց դեռ կարող ենք պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Մենք քայլ առ քայլ շարժվում ենք առաջ։ «Ատալանտան» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ կիրակի կհանդիպենք նրանց հետ։
Ցավոք, մենք միավորներ ենք կորցրել, մենք ենք մեղավոր եւ պետք է համակերպվենք դրա հետ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։Իտալիայի առաջնության 24 խաղից հետո «Յուվենտուսը» 45 միավորով չորրորդ տեղում է, 23 հանդիպում անցկացրած «Ատալանտան» 5-րդն է՝ 43 միավոր։