Ոճային մայրիկ. Արեւիկ Ուդումյանի լուսանկարը
Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը սեւ տաբատ է կրում ու բլուզ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը դրանք համադրել է վառ բարձրակրունկների հետ։ Արեւիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը, որը մեծացնում է երկու երեխաներին, սեւ բաճկոն էր կրում, որը համադրել էր վանդակավոր շարֆի հետ։ Արեւիկը բնական շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Ես Արեւ + (-10)»,- մեկնաբանություններում գրել է նա՝ օգտագործելով մի քան ի հեշթեգ՝ «սիրուն ձմեռ», «մեծ քաղաքի լույսերը»։