«Շքեղ». Լիլուի երեկոյան լուքը
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է :
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Լիլուն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շքեղ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Մեկնաբանություններում Լիլուն մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «սիրահարված», «Լոս Անջելես»։