Զիդանը Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հույս ունի

0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոյեմբերին եւ դեկտեմբերին մերժել է փարիզյան ՊՍԺ-ի առաջարկները։ 49-ամյա ֆրանսիացի մասնագետը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հույս ունի, հաղորդում է RMC Sport-ը։

Հնարավոր է՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չցանկանա շարունակել աշխատանքն ազգային թիմում  նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո։ Եթե նման մտադրության մասին հայտնի դառնա ամռանը, Զիդանը չի ընդունի ՊՍԺ-ի առաջարկը նաեւ այդ ժամանակ։

ՊՍԺ-ն չի ցանկանում շարունակել համագործակցությունը արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, որի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Leave A Reply

Your email address will not be published.