Լուիս Սուարեսը գերազանցեց Լիոնել Մեսիի ցուցանիշը

0

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 16-րդ տուրի խաղում Վենեսուելայի թիմի դեմ խաղում (4։1) խփած գոլի շնորհիվ Ուրուգվայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը գերազանցեց Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը։

Լուիս Սուարեսն աշխարհի առաջնության ընտրական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 28-ի, Մեսին խփել է 27 գոլ։

Լուիս Սուարեսն իրանցի Քարիմ Բագերիի հետ կիսում է չորրորդ տեղը։

Լավագույն եռյակում են Կառլոս Ռուիսը (Գվատեմալա, 39 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 36) եւ Ալի Դաեին (Իրան, 35)։

Leave A Reply

Your email address will not be published.