«Նորը ստեղծելու համար երբեք ետ չնայես»․ Մանո Գրիգորյան
Պարուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մանոն պատկերված է իր ու Սարգիս Գրիգորյանի դուստրերի հետ։ Լուսանկարն արվել է ընտանեկան զբոսանքի ընթացքում։ «Նորը ստեղծելու համար երբեք ետ չնայես»,- մեկնաբանություններում գրել է Մանոն։
Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիսը։ Ամուսինները երեկոյան ու դասական կերպարում էին։ Դերասանի կինը նարնջագույն զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Մենք», — հրապարակումը մակագրել էր դերասանը։