«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել

0

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել։

14-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում՝ հայտնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։ «Երկու օր առաջ անսպասելի կորցի գիտակցությունս, եւ մենք շպատօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»,- գրել է Մալենան։

Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, եւս հրապարակել է արել՝ նշելով, որ դուստրն արդեն լավ է եւ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր անհանգստացել են նրա համար։ «Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ։ Մալենան լավ է արդեն, շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար։ Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ»,- գրել է Աննան։

Leave A Reply

Your email address will not be published.