Ինչպես խուսափել Թոքերի Քրոնիկ Օբստրուկտիվ հիվանդությունից․ Պատմում է Պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը

0

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը հաճախ հանդիպող, տարածված, կանխարգելելի և կառավարելի հիվանդություն է, որը բնութագրվում է բրոնխներում օդի հոսքի սահմանափակմամբ: Այս հիվանդությունը աշԽարհում մահացության հիմնական պատճառներից է, որի հետևանքով 2019թ-ին գրանցվել է 3,23 մլն.մահ: Այս հիվանդության մասին խոսել ենք բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ:

Ինչ է իրենից ներկայացնում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, որքանով է այն տարածված Հայաստոնում:

Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը շնչուղիների քրոնիկական հիվանդություններից առավել տարածված, սակայն Հայաստանում թերի ախտորոշվող հիվանդություն է: Այն բնորոշվում է շնչառական ուղիների և/կամ ալվեոլների ախտահարման հետ կախված մշտական շնչառական սիմպտոմներով և օդի հոսքի սահմանափակմամբ։ Այն մարդիկ ում մոտ առկա է ԹՔՕՀ, հաճախ ունենում են մշտական հազ, օդի անբավարարություն, դժվարաշնչություն, շնչառական ուղիներում լորձի ավելցուկային արտադրություն։ Հիվանդությունն ունի զարգացման 4 շրջան՝ թեթև, չափավոր, ծանր և շատ ծանր։

Որ գործոններն են նպաստում հիվանդության առաջացմանը  եվ զարգացմանը։

Հիվանդության զարգացման պատճառները բազմաթիվ են։ Հիմնական պատճառներից է սիգարետ ծխելը և երկրորդային ծխի ազդեցության ենթարկվելը։ Կարևոր ռիսկի գործոններ են նաև օդի աղտոտվածությունը, փոշին, արտաքին միջավայրում առկա վնասակար այլ նյութերի առկայությունը պրոֆեսիոնալ գործունեության առանձնահատկությունները՝ հիմնականում գազերը և քիմիական նյութերը: Որոշակի ռիսկի գործոն է համարվում նաև  ԹՔՕՀ -ի զարգացման նկատմամբ նախատրամադրվածությունը՝ գենետիկ անոմալիաները և թոքերի զարգացման տարբեր փուլերի խանգարումները։

Ինչպես կարելի է նվազեցնել հիվանդության առաջացման ռիսկը։

Քանի որ հիվանդության առաջացման հիմնական պատճառներից է սիգարետի այրման արդյունքում առաջացող ծուխը, կարևոր է համոզել ծխող մարդկանց թողնել ծխելը, ծայրահեղ դեպքում անցում կատարել առանց այրման աշխատող այլընտրանքների։ Չնայած այս արտադրատեսակների մասին դեռևս չկան երկարաժամկետ հետազոտություններ, կարճաժամկետ հետազոտությունները ցույց են տալիս ԹՔՕՀ-ի առաջացման ռիսկի նվազեցում։  Անհրաժեշտ է իրականացնել անհատական ծրագրեր ծխող մարդկանց շրջանում, ինչը պետք է դառնա ընտանեկան բժիշկների մասնագիտական նպատակային գործունեության կանխարգելիչ թիրախներից մեկը:

Բացի ծխելուց հրաժարվելը, անհրաժեշտ է խուսափել քիմիական նյութերի, փոշու և գոլորշու ազդեցությունից տանը և աշխատավայրում։ Ցանկալի է զբաղվել սպորտով և պատվաստվել թոքաբորբի, գրիպի և կորոնավիրուսի դեմ։

Leave A Reply

Your email address will not be published.