Փարիզում կայացել է Louis Vuitton-ի համար Վիրջիլ Աբլոյի վերջին հավաքածուի ցուցադրությունը
Փարիզում տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Louis Vuitton-ի ցուցադրությունը։ Աշուն-ձմեռ հավաքածուն դարձել է Louis Vuitton-ն տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական պաշտոնում Վիրջիլ Աբլոյի ութերորդ եւ վերջին աշխատանքը։ Դիզայները մահացել է նախորդ տարվա նոյեմբերի 28-ին՝ այդպես էլ չհասցնելով նոր ստեղծագործոթյունը ներկայացնել հանրությանը։
Louis Vuitton-ը հավաքածուին պարզ անուն է տվել՝ 8․ սա Աբլոյի՝ թվով ութերորդ աշխատանքն է ապրանքանիշի համար։ Իրերը ցուցադրվել են հակառակ կարգով՝ վերջին հավաքածուներից մինչեւ Աբլոյի դեբյուտը Louis Vuitton-ում։ Շոուն բացել է սեւ կոստյումը, ինչպես մոտ մեկ ամիս առաջ Մայաիմում, փակվել է սպիտակ հագուստը․ Louis Vuitton-ի համար առաջին ցուցադրությունը (2019թ․-ի գարուն) Աբլոն սկսել է հենց այս սպիտակ կերպարների շարքով։
Ցուցադրության երաժշտության վրա աշխատել է Tyler, the Creator-ը։ Նրա «See You Again» երգի հնչյունների ներքո Louis Vuitton-ի ամբողջ թիմը շոուի վերջում պոդիում է բարձրացել։ Այն դարձել է ձոն Վիրջիլին եւ աղոթք բոլորի համար, ում հետ նա մտերիմ է եղել։