«Լիվերպուլը» ռեկորդ է սահմանել

0

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ռեկորդ է սահմանել։

«Լիվերպուլը» միակ ակումբն է, որը 13-րդ անգամ հանդես կգա Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում, հաղորդում է Opta-ն։ «Լիվերպուլը» մրցաշարի 8-ակի հաղթող է։

Եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։

Leave A Reply

Your email address will not be published.