Չինաստանում կնկարահանեն ռուսական «Холоп» կատակերգության ռեմեյքը
Չինական «Alibaba Pictures» կինոընկերությունը կնկարահանի Կլիմ Շիպենկոյի «Холоп» կատակերգության ռեմեյքը․ ժապավենը դարձել է ռուսական կինոյի ամենաեկամտաբեր նախագիծը, հայտնում է «Бюллетень кинопрокатчика» պարբերականը։
Ավելի վաղ էկրակավորման իրավունքները գնել են «Sony Pictures» ստուդիան Մեքսիկայում, Հնդկաստանում, Հարավային Կորեայում եւ Իսպանիայում նկարահանումներ կատարելու համար, ինչպես նաեւ լեհական «Monolith Films» եւ ֆրանսիական «SND» ընկերությունները։
«Холоп» կատակերգությունը վարձույթում հայտնվել է 2019թ․-ի դեկտեմբերին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Միլոշ Բիկովիչն ու Ալեքսանդրա Բորտիչը։