«Բորուսիայի» ղեկավար. Ոչ ոք Էրլինգ Հոլանդին վերջնագիր չի ներկայացնի

0

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Հանս-Յոախիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայտարարությունը, թե գերմանական ակումբի ղեկավարությունը ճնժում է գործադրում իր վրա եւ պահանջում որոշում ընդունել ապագայի վերաբերյալ։

«Հիմարություն է ասելը, թե «Բորուսիան» վերջնագիր կներկայացնի Էրլինգ Հոլանդին։ Ոչ ոք նրան վերջնագիր չի ներկայացնի։ Նրա ապագայի վերաբերյալ որոշման վերջնաժամկետ չկա»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ARD-ն։

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.