«Սխալներ անելն ավելի լավ է, քան կատարելություն կեղծելը». Անելյա Գուբրյան
Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գունյի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է հուդիի հետ։ Անելյան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է գլխարկը։ «Սխալներ անելն ավելի լավ է, քան կատարելություն կեղծելը»,- գրել է Անելյան։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Անելյան բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ։ Դերասանուհին մուգ գույնի բաճկոն էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձրել բնական շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Աննկարագրելի նրբություն»։