Շաղկապենաբորբը կարող է լինել օմիկրոն շտամով վարակման ախտանշան
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելը կարող է դրսեւորվել նաեւ մարդու աչքերի ախտահարմամբ, հավաստիացնում է թերապեւտ Նինա Ասլամը (Մեծ Բրիտանիա)։
Ինչպես գրում է Daily Express-ը, կորոնավիրուսով վարակման ախտանշան կարող է լինել շաղկապենաբորբը՝ կոնյունկտիվիտը։ Մասնագետի խոսքով՝ աչքերն ունեն բջջային ռեցեպտորներ, որոնց միջոցով կորոնավիրուսը կարող է հայտնվել օրգանիզմում։
Բժիշկը նաեւ նշել է, որ կոնյունկտիվիտը՝ որպես օմիկրոն շտամով վարակման նշան, կարող է առաջանալ անախտանշան ձեւով։