Կարվախալը վարակվել է կորոնավիրուսով եւ բաց կթողնի Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչը

0

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը Սաուդյան Արաբիայում վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Կարվախալը մասնակցել էր «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը, որից հետո թեստի պատասխանը դրական է եղել։

30-ամյա ֆուտբոլիստը ինքնամեկուսացել է եւ բաց կթողնի «Աթլետիկի» հետ եզրափակիչը, որը տեղի կունենա հունվարի 16-ին։

«Ռեալը» «Բարսելոնային» հաղթել էր լրացուցիչ ժամանակում՝ 3:2։ «Աթլետիկը» կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»՝ 2։1։

Leave A Reply

Your email address will not be published.