Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո
Ինչի՞ն պետք ուշադրություն դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին իրենց խորհուրդներով են կիսվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները։
Նրանց կարծիքով՝ հիվանդության աճը հնարավոր է կասեցնել միայն զանգվածային պատվաստումների միջոցով։ Սակայն նույնիսկ պատվաստումից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը։
Նախ, պետք է հիշել, որ պատվաստանյութի ներարկումից հետո իմունային պատասխան կարող է առաջանալ 42 օրվա ընթացքում: Այդ ընթացքում պատվաստված անձը պետք է պահպանի բոլոր նախազգուշական միջոցները։
Մասնագետների կարծիքով՝ պատվաստումներից հետո որոշ մարդկանց մոտ կարող է գրիպի նման համախտանիշ առաջանալ։ Դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, իսկ ինքնազգացողության բարելավման համար կարելի է ջերմությունն իջեցնող եւ հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունել:
Մասնագետները նաեւ նշել են, որ պրոցեդուրայից հետո առաջին երեք օրվա ընթացքում կարեւոր է չդիմել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածության, չայցելել սաունա եւ ալկոհոլ չխմել: