16 տարվա համատեղ կյանքից հետո Ջեյսոն Մամոան բաժանվել է կնոջից
Դերասաններ Ջեյսոն Մամոան եւ Լիզա Բոնեն 16 տարվա համատեղ կյանքից հետո հայտարարել են ամուսնալուծության մասին։ Մամոան այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում։
«Բոլորս հասցրել ենք զգալ այս բարդ ժամանակների փոփոխությունների քամին։ Եվ մեր ընտանիքը բացառություն չէ։ Մեզ մոտ եւս ընտանեկան տեղաշարժեր են եղել, բայց մենք դրանք ոչ միայն զգում ենք, այլեւ աճում ենք դրանց շնորհիվ։
Եվ այսպես, հայտնում ենք, որ մենք բաժանվում ենք։ Մենք որոշել ենք պատմել այդ մասին, քանի որ կարծում ենք, որ դա արժանի է մամուլում լուսաբանմանը՝ պատվով ու արժանապատվությամբ շարունակելու ապրել։ Մեր միջեւ սերը մնացել է, այն պարզապես այլ ուղղությամբ է զարգանում։ Մենք ազատում ենք միմյանց՝ լինելու այնպիսին, ինչպիսին սովորում ենք։
Միմյանց, այս կյանքի եւ մեր երեխաների հանդեպ մեր նվիրվածությունն անսասան է։ Մենք նրանց կսովորեցնենք այն, ինչ կարող ենք։ Ապրում ենք աղոթքով։ Թող հաղթի սերը»,- ասված է դերասանի հրապարակման մեջ։