Մբապե. Բենզեման հրաշալի խաղացող է եւ իր հետքն է թողել «Ռեալի» պատմության մեջ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դրվատանքով է խոսել Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքական վերադարձած հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին։
«Բենզեման արժանի է այն ամենին, ինչ հիմա ապրում է։ Նա հրաշալի խաղացող է եւ իր հետքն է թողել «Ռեալի» պատմության մեջ։
Քարիմը վերադարձել է Ֆրանսիայի հավաքական եւ մեծ օգուտ է տալիս ազգային թիմին։ Մենք ուրախ ենք, որ նա դարձյալ հավաքականում է»,- Մբապեի խոսքը մեջբերում է TF1-ը։
Բենզեման «Ռեալում» մասնակցել է 584 հանդիպման, խփել 301 գոլ, կատարել 152 գոլային փոխանցում։ Նա Արքայական ակումբի հետ նվաճել է 19 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի 4 գավաթ։