Մազաթափությունը կարո՞ղ է լինել օմիկրոն շտամի ախտանշան
Բարձր ջերմությամբ տենդի ժամանակ տեղի ունեցող մազաթափությունը կարող է լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման ախտանշան։ Այսպիսի կարծիք են հայտնել Մաշկաբանների ասոցիացիայի ամերիկյան ակադեմիայի մասնագետները։
Նրանց խոսքով՝ կորոնավիրուսային վարակը դրսեւորվում է ոչ միայն բոլորին հայտնի ախտանշաններով, ինչպիսին են հազը, տենդը եւ համուհոտի կորուստը, այլեւ տարատեսակ այլ ախտանշաններով, այդ թվում եւ այնպիսի անսովոր ախտանշանով, ինչպիսին է մազաթափությունը։
Մասնագետների խոսքով՝ մազի ֆոլեկուլների «կորոնավիրուսային» կորուստը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը լողանում է լոգարանում, կամ, օրինակ, սանրվում է։ Այս խնդիրները կարող են տեւել 6-9 ամիս։
Բայց այս դեպքում մազերի կորուստը, մասնագետների խոսքով, չի հանգեցնում ճաղատացման, եւ կորսված մազերը վերականգնվում են որոշ ժամանակ անց։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի մյուս ախտանշաններից, մասնագետների խոսքով, կարող են լինել հարբուխը, գլխացավը, հոգնածությունը, փռշտոցը եւ կոկորդի ցավը։