«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

0

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որում պատկերված է ամուսնու հետ։

Երգչուհին, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգում տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Մարտան հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպորտային տաբատ, հուդի, փքաբաճկոն։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում է գլխարկը։ «Գեղեցիկ զույգ», — մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ երգչուհին հրապարակել էր ավագ որդու լուսանկարն ու կարճ մակագրել այն․ «Ծնունդդ շնորհավոր, իմ Նեո»։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել երգչուհու որդուն։

Leave A Reply

Your email address will not be published.