Վերկա Սերդյուչկան 2019-ին կարող էր դառնալ Ուկրաինայի նախագահը

0

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի կինը՝ Ալեսյա Բացմանը, «Хард с Влащенко» շոուի ընթացքում պատմել է, թե ինչպես Վերկա Սերդյուչկան (իսկական անունը՝ Անդրեյ Դանիլկո) 2019թ․-ին կարող էր նախագահ դառնալ։

«Նրան համոզում էին դա անել, շատերն էին համոզում, գալիս էին տարբեր ուժերից, կուսակցություններից, շատ մեծ գումարներ խոստանում»,- հայտարարել է «Гордон» պարբերականի գլխավոր խմբագիրը։ Բացմանը ենթադրել է, որ Դանիլկոն կարող էր ազդեցիկ քաղաքական գործիչ դառնալ։ Սակայն արտիստը հրաժարվել է այդ առաջարկից, քանի որ ցանկացել է «պահպանել իրեն», ինչը չի հաջողվել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնել է Գորդոնի կինը։

Բիցմանի խոսքով՝ դառնալով պետության ղեկավար՝ Զելենսկին փոխվել է ու փոխել վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Երբ Զելենսկին նոր էր պատրաստվում նախագահ դառնալ, ժպտում էր, կատակում ու ընդունում մյուսների կատակները։ Բիցմանի խոսքով՝ հիմա արդեն նա ագրեսիվ է, նեղացած բոլորից, ինչպես նաեւ բացարձակապես չի ընդունում քննադատությունը։

Leave A Reply

Your email address will not be published.