Ոճային. Մարինկա Խաչատրյանի ձմեռային լուքը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ տաբատ է կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Մարինկան արձակել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել ոճային աքսեսուարը՝ պայուսակը։
Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի, կաշվե վերնաշապիկ էր կրում։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էր դարձնում լայնեզր գլխարկը։ «Լիքը ժպիտ»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Տարբերվող»։