«Պարզապես երջանիկ». Մարիի լուսանկարը Փարիզից
Երգչուհի Մարին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սպիտակ վերարկու է կրում։ Մարին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին՝ ընտրելով կարմիր շրթներկ։ «Պարզապես երջանիկ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել նա:
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր ոճային վերարկուի հետ։ Երգչուհին հավաքել էր մազերը, բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։