Խուլեն Լոպետեգի․ Թիմը ցույց տվեց բնավորություն եւ ամբիցիաներ

0

«Սեւիլիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում։

«Մեր թիմը բոլոր ջանքերը գործադրեց, ցույց տվեց բնավորություն եւ ամբիցիաներ։ Ափսոս, որ գոլ բաց թողեցինք ռազմավարության տեսանկյունից ամենակարեւոր պահին՝ 45-րդ րոպեին։ Մենք գիտեինք Արաուխոյի ուժեղ որակների մասին, բայց չկարողացանք խանգարել նրան։

Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք, խլում էինք գնդակը «Բարսելոնայից», ստիպում մրցակցին կասկածել սեփական ուժի վրա։

Կունդեի հեռացումն ազդեց խաղի ընթացքի վրա։ Ստիպված եղանք հետ քաշվել եւ պայքարել ոչ ոքին պահելու համար։ Նրանք գործնականում գոլային պահ չունեցան, բացառությամբ Դեմբելեի հարվածը, երբ մեզ գոլից փրկեց դարպասաձողը»,- Լոպետեգիի խոսքը մեջբերում է AS-ը։

18 խաղից հետո «Սեւիլիան» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Բարսելոնան» 7-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սեւիլիա» — «Բարսելոնա»՝ 1։1

Ալեխանդրո Գոմես, 32 — Ռոնալդ Արաուխո, 45

Հեռացում՝ Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), 64

Leave A Reply

Your email address will not be published.