«Միայն սերն է». Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են հանգստի ընթացքում։ Լուսանկարներից մեկում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ, մյուսներում պատկերված են նրանց որդիները։ «Ի՞նչն է կարեւոր մեր այս կարճ կյանքում , ո՞ր բանն է դա …. Սերը ես կասեի, միայն սերն է դա»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը պատկերված էր որդու հետ։ «Պատկերս»,- ջերմ լուսանկարը մակագրել էր դերասանուհին։