BBC․ Էմմա Ռադուկանուն՝ տարվա լավագույն մարզիկ
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, 19-ամյա բրիտանացի Էմմա Ռադուկանուն ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ, BBC-ի վարկածով։
Ռադուկանուն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի պատմության առաջին թենիսիստուհին է, որը որակավորման փուլից մեկնարկելուց հետո դարձավ չեմպիոն։
Քվեարկությունում երկրորդ տեղը գրավել է ջրացատկորդ, Տոկիոյի օլիմպիական չեմպիոն Թոմաս Դեյլին, երրորդ տեղը՝ լողորդ, Տոկիոյի օլիմպիական չեմպիոն Ադամ Փիթին։