Կոնֆերենցիաների լիգա․ «Տոտենհեմին» գրանցվեց տեխնիկական պարտություն

0

ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Տոտենհեմ» — «Ռեն» չկայացած հանդիպման վերաբերյալ։ Լոնդոնում նախատեսված հանդիպումը տեղի չէր ունեցել «Տոտենհեմում» կորոնավիրուսի բռնկման հետեւանքով։ Սակայն անգլիական ակումբն ինքնակամ էր որոշել չներկայանալ խաղին։ ՈւԵՖԱ-ն դրա հավանությունը չէր տվել։

Որոշման մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի չի ունեցել «Տոտենհեմի» մեղքով։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ 0։3։

«Ռենը» 14 միավորով խմբում գրավել է առաջին տեղը եւ դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։ Երկրորդ ուղեգիրը 10 միավորով նվաճել է «Վիտեսը»։ «Տոտենհեմը» 7 միավորով մնաց երրորդ տեղում եւ դուրս մնաց մրցաշարից։

Leave A Reply

Your email address will not be published.