Ո՞ր պացիենտների մոտ է պահպանվում հակամարմինների ամենաբարձր մակարդակը COVID-19-ից հետո
Հակամարմինների ամենաբարձր խտությունը նկատվել է COVID-19-ով հիվանդացած եւ ապաքինված տարեց մարդկանց մոտ։ Այս մասին տեղեկացրել է ակադեմիկոս Ն.Ս. Մալչանովի անվան Առաջին ամբիոնի եւ կլինիկայի պետ, բժշկական ծառայության գնդապետ Վլադիմիր Սալուխովը (Ռուսաստան)։
«Սա նույնպես շատ հետաքրքիր է եւ առանձնակի, քանի որ առաջ մենք կարծում էինք, թե տարեցները գտնվում են ռիսկի խմբում՝ ավելի անբարենպաստ ընթացքով»,- ասել է Սալուխովը։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», SARS-CoV-2-ից IgG հակամարմինների բարձր մակարդակը պահպանվում է հիվանդությունից ապաքինվելուց հետո մինչեւ 90 օր, իսկ կես տարի հետո սկսվում է աստիճանական նվազում։
Այս եզրակացություններն արվել են այն հետազոտության հիման վրա, որին մասնակցել է ավելի քան 1400 չպատվաստված, կորոնավիրուսային վարակով պացիենտ։ Մասնագետները պացիենտների կենսական ցուցիչներին հետեւել են 6 ամսվա ընթացքում։