Մարիա Միրոնովան պատմել է, որ կարող էր մոլագարի զոհ դառնալ
Թատրոնի եւ կինոյի ռուս դերասանուհի Մարիա Միրորոնովան հիշել է կյանքի շրջանի մասին, երբ նրան անծանոթ է հետապնդել։ «Vokrug.TV»-ին տված հարցազրույցում աստղը խոստովանել է, որ նախկինում սեւեռուն երկրպագուի հետաքրքրության օբյեկտ է դարձել։
Դերասանուհուն անհանգստացրել է երկրպագուն, որը թատրոնում ուղերձներ է թողնել եւ երկուական սպիտակ վարդ սեւ շրջանակում։ Միրոնովան դիմել է ոստիկանություն։ Օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ մոլորգարը բուժվել է հոգեբուժական հիվանդանոցոււմ եւ իրեն «ինչ-որ սխրագործություններ» վերագրել, որոնք կապված էին դերասանուհու հետ։ Ավելին, Մարիա Միրոնովայի խոսքով՝ իրեն հետապնդողը նման էր Չիկատիլոյին։ Դերասանուհին ստիպված է եղել անվտանգության աշխատակիցների վարձել։
«Գիտեք, արդեն նույնիսկ չեմ հիշում, թե ինչով է ամեն ինչ ավարտվեց։ Բայց նա անհետացավ իմ կյանքից»,- ասել է 48-ամյա դերասանուհին։